ԱՄՆ Օկլահոմա նահանգում, որտեղ 2014թ. ապրիլին տեղի էր ունեցել անհաջող մահապատժի աղմկահարույց դեպքը, դարձյալ բանտարկյալի են մահապատժի ենթարկել, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
Այդ ժամանակ մահապատժի ենթարկված բանտարկյալին չէին կարողանում այնպես անել, որ նա մահանա մոտ 20 րոպե, ինչից հետո պրոցեդուրան կասեցվել էր: Արդյունքում՝ 19-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության համար մեղադրված 38-ամյա Կլեյտոն Լոկետը մահացավ սրտի նոպայից:
Այդ օրը երկրորդ մահապատժին ենթարկվելու էր 11 ամսական աղջկա բռնաբարության ու սպանության համար դատապարտված 46-ամյա Չառլզ Ուորները, սակայն այն հետաձգվեց:
Նախօրեին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռեց մահապատժի ենթարկել Ուորներին: Հունվարի 15-ին նրան նույնպես մահապատժի ենթարկեցին այն նույն դեղամիջոցի օգնությամբ, որը օգտագործվել էր ապրիլին: