Փարիզից հյուսիս-արևմուտք տեղակայված Կոլոմբ արվարձանում անհայտ տղամարդը փոստային բաժանմունքում պատանդների է վերցրել, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով itar-tacc-ին: Այդ տեղեկությունը հաստատել է ոստիկանությունը, որը շրջապատել է գրավված շինությունը: Դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ իրավապահ մարմիններով:
Դրա հետ միասին՝ հակասական լուրեր են պտտվում: Ըստ France Presse գործակալության՝ անհայտ անձը զինված է հրազենով: Ընդ որում՝ դեռևս հայտնի չէ պատանդ վերցվածների թիվը: Տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր՝ 2-3 կամ 7-8 մարդ: Կարելի է միայն վստահությամբ ասել, որ նրա ձեռքում կա փոստի նվազագույնը 1 աշխատակից: Ավելի վաղ ֆրանսիական հեռուստաալիքները հայտնել էին, թե տեղի ունեցածը կապ չունի ահաբեկչության հետ:
Ինչպես հաղորդում է i-Tele հեռուստաալիքը, խոսքը հոգեկան անհավասարակշիռ տղամարդու մասին է, որը կապ չունի ահաբեկիչների հետ: