Այսօր՝ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: