Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտարարել է, որ կարիերայի ընթացքում լավագույն խաղընկերը եղել է Զինեդին Զիդանը:
«Իմ լավագույն խաղընկերը առանց կասկածի Զիդանն է: Ամենադժվարը Մալդինիի դեմ խաղալն էր: Նա իսկական պաշտպան է», – Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Brazil Stats-ը:
Նշենք, որ ավելի վաղ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ լավագույն խաղընկեր համարում է հենց Ռոնալդոյին: