Գվատեմալայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երաշտի պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Կառավարությունը որոշել է արտակագ դրության ռեժիմ սահմանել Գվատեմալայի 22 շրջաններից 16-ում:
Գյուղատնտեսության նախարար Էլմեր Լոպեսը հայտնել է, որ Գվատեմալայի արևմտյան և կենտրոնական հատվածներում միայն անցած շաբաթվա ընթացքում երաշտի պատճառով տուժել է 236 հազարից ավելի ընտանիք: