ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցեին հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայի արևելքում մալազիական Boeing-ի կործանման հետաքննության ձախողումը:
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի МН17 չվերթի կործանման հանգամանքների հետաքննությունը ձախողվի, ինչպես դա արդեն եղել է նախկինում, ուկրաինական ողբերգությունների այլ դեպքերի հետ կապված, ներառյալ այս տարվա փետրվարին քաղաքացիական անձանց սպանությունը դիպուկահարների կողմից Կիևում , մայիսին սարքված "արյան բաղնիքները" Մարիուպոլում ու Օդեսսայում: Մենք վճռականորեն պնդելու ենք, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում այս հանցագործությունների համար»: