Pew Research Center-ը USA Today-ի պատվերով նոր հարցում է անցկացրել, որից պարզվել է, որ ԱՄՆ-ում սկսած Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ծավալված հայտնի դեպքերի պատճառով հասարակության մոտ վստահությունը ոստիկանության հանդեպ անկում է ապրել: Բացի այդ ամերիկացիները կարծում են, ըստ հարցման, որ ոստիկանությունը ԱՄՆ-ում ավելի «ռազմականացված» է դարձել: Հարցվածների 65 տոկոսը դժգոհ է ոստիկանության կատարած աշխատանքից, և միայն 30 տոկսն է գերազանց գնահատել ոստիկանության գործունեությունը: Pew Research Center –ը նկատում է, որ отмечает, 2009-ից հետո հարցման թվերը գրեթե չեն փոխվել ու ոստիկանության հանդեպ անվստահության աճը արդեն մի քանի տարի տիրապետում է ամերիկյան հասարակության մեջ: Հետաքրքրական է, որ հարցվածների մեջ աֆրոամերիկացիների տասից ինը իր դժգոհությունը հայտնել է ոստիկանության` ուժի կիրառման մասով: