«Միկա» մարզադաշտը, որ գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի, Մանանդյան փողոցի, թիվ 41 հասցեում, հանվել է աճուրդի:
Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, մարզադաշտի վաճառքի մեկնարկային գինը 9 մլրդ դրամ է։ Աճուրդը մեկնարկել է օգոստոսի 25-ին ու կտևի 9 օր՝ մինչև սեպտեմբերի 4-ը: