Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի ՔՊՌ-ի դեմ խաղում (2:0) իր թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գործողությունների մասին:
Կոլումբիացի ֆուտբոլիստը «Կարմիր սատանաների» վերջին խաղում մի շարք լավ հնարավորություններ է բաց թողել մրցակցի դարպասը գրավելու համար:
«Կարեւորն այն չէ, թե ինչ եմ մտածում ես Ֆալկաոյի մասին, կարեւորն այն է, որ նա ցանկանում է գոլի հեղինակ դառնալ: Հարձակվողին պետք է դատել խփած գնդակների քանակով, բայց ինձ համար նաեւ կարեւոր է, որ նա այլ կերպ եւս օգտակար է լինում թիմի գրոհներին: Կարծում եմ, որ նա այսօր կատարեց այդ առաջադրանքը», - հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերել «BBC»-ն: