Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոն ցրել է երկրի խորհրդարանը` Գերագույն Ռադան և խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել: Նոր ընտրությունները ամենայն հավանականությամբ կկայանան այս տարվա հոկտեմբերի 26-ին: Այդ մասին նշվել է նաև նախագահ Պորոշչենկոյի` ժողովրդին ուղղված ուղերձում: