Կիևը հանդես է եկել մինսկյան պայմանագրերի իրականացման ժամանակացույցի ստորագրման և հունվարի 19-ից հրադադարի ռեժիմի ապահովման կոչով: Այս մասին հայտնել է NEWSru.com-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ «դա թույլ կտա անմիջապես հրադադար հաստատել և պաշտպանել տարածաշրջանի խաղաղ քաղաքացիներին գնդակոծումներից»:
«2014թ. նոյեմբեր 13-ին Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ստորագրել են աշխատանքային փաստաթուղթ, որն ապահովում է Մինսկի հուշագրի դրույթների կատարման հստակ ժամանակացույց, մասնավորապես, երկկողմ հրադադարի ռեժիմի ապահովման, ծանր զենքի դուրսբերման և բաժանարար գծի վերադարձման մասով»,- ասվում է Ուկրաինայի նախարարության հաղորդագրության մեջ: