Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչը գնահատել է իր մարզավիճակն Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկից առաջ: Ռաոնիչը նշել է, որ նախամրցաշրջանային փուլում մեծ ծավալի աշխատանք է կատարել:
«Զգում եմ, որ լավ եմ խաղում և կարող եմ մրցակցին իմ կանոնները թելադրել: Շատ կարևոր է կորտում իրականություն դարձնել խաղային ծրագիրդ: Նախամրցաշրջանային փուլում իմ թիմի հետ շատ եմ աշխատել ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև հոգեբանական ուղղությամբ: Փորձում էի սովորել պահպանել կենտրոնացվածությունը` հատկապես թոփ-թենիսիստների հետ խաղերի կարևոր պահերին: Մոտ 3 շաբաթ ժամանակ եմ ունեցել ինձ վրա աշխատելու համար և տքնաջան աշխատել եմ»,-Ռաոնիչի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից: