Մեքսիկայի հյուիս-արևմուտքում, գետնի մեջ մի քանի կիլոմետր ջգվող ճաք է հայտնվել: Երկրաբանական այս անոմալիան կաթվածահար է արել երկրի խոշորագույն ավտոճանապարհներից մեկը: Այն ունի ութ մետր խորություն և հինգ մետր լայնություն: Ճաքի պատճառով դադարեցվել է Էրմոսիլիո քաղաքից դեպի ծովափ ավտոմայրուղու երթևեկությունը: Ամենայն հավանականությամբ այն երկրակեղևի վերին շերտի հետերկրաշարժյան շարժման հետևանք է, թեև չի բացառվում, որ ճաքի պատճառը լինի վերջրես տեղի ֆերմերների կառուցած ամբարտակն է, որը կառուցվել է անձրևաջրերը կուտակելու ու ոռոգման համար օգտագործելու համար: Ըստ այս վարկածի, փոխվել է ջրի սովարական հոսքը ամբարտակի կառուցմամբ, որն առաջացրել է ներքին կամ ստորգետնյա նոր հոսք ու առաջ բերել գրունտի թուլացում, ինչից էլ առաջացել է ճաքը: