ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը դիմել է ուկրաինական հակամարտության մասնակիցներին՝ բռնության հերթական փուլը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ես կոչ եմ անում կողմերին՝ անհապաղ ուղղորդել իրենց ջանքերը լարվածության թուլացմանը, պահպանել հրադադարի ռեժիմը և համագործակցել ԵԱՀԿ-ի հետ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- հայտարարել է նա:
«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն շփման խմբի կողմից, այլ ոչ թե ռազմի դաշտում»,- ընդգծել է Դաչիչը ուղերձում, որը հրապարակված է կազմակերպության կայքում: