Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայում կայացած ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի F խմբի մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ:
Այսօր ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վերադարձան Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում էին նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան ակումբի անդամները, ովքեր վանկարկումներով և ջերմ ընդունելությամբ դիմավորեցին մեր հաղթանակած հավաքականի ֆուտբոլիստներին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։