Արդեն 8 տարի է անցել այն օրվանից, երբ Հրանտ Դինքը սպանվեց իր իսկ թերթի խմբագրության առջև: 2007-ից մինչև 2015-ն ընկած ութ տարիների անցան արդարության սպասումով ու պահանջով: Ավելին, այս նույն սպասումով ու պահանջով է անցել նաև 1915-ին հաջորդող հարյուրամյակը:
Այսօր, ժամը 17:00-ին կհավաքվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղից էլ կսկսվի լուռ քայլերթ դեպի Օպերա:
Սա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված առաջին հանրային արարողությունն է Երևանում, և հույս ունենք, որ շատերը կմիանան մեզ,-տեղեկանում ենք «Ի հիշատակ Հրանտ Դինքի» ֆեյսբուքյան էջից: