Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթվա վերջում կկարողանա մարզվել ընդհանուր խմբում, գրում է «Sport» առցանց պարբերականը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը այս պահին շարունակում է ապաքինվել վնասվածքից և մարզվել անհատական ծրագրով։ Մխիթարյանը վնասվախք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ բեռլինյան «Հերտայի» դեմ խաղում։ «Բորուսսիան» այդ հանդիպումը զիջեց 0։1 հաշվով, իսկՄխիթարյանը աջ ազդրի մկանների վնասվածք ստացավ։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 12 հանդիպման, սակայն գոլ խփել չի կարողացել։