ИТАР-ТАСС-ը, գրում է, որ Մեծ Բրիտանիայում, կիրակի օրը օգոստոսի 24-ին, ծերերի խնամքի տանը, 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ռեժիսոր, պրոդյուսեր ու դերասան Ռիչարդ Աթենբորրոն: Այդ մասին BBC-ին տեղեկացրել է հանգուցյալի ընտանիքը: Վերջինս արդեն մի քանի տարի է կնոջ հետ հաստատվել էր ծերերի տանը ու տեղաշարժվում էր անվասայլակով: Աթենբորրոյի կարիերան հաշվվում է վաթսուն տարի, որի ընթացքում նա խաղացել է տանյակ ֆիլմերում, ինչպես օրինակ, «Բրայթոնյան բարձունք», «Մեծ փոխուստ», «Փյունիկի թռիչքը», «Հրաշքը 34-րդ փողոցում», «Յուրայի դարաշրջանի պարկը»: Նա հայտնի էր նաև որպես հաջողված ռեժիսոր: Բեն Քինգսլիի գլխավոր դերակատարությամբ «Գանդի» ֆիլմն առաջադրվել 11 Օսկարի և ստացել ութը: Իր մյուս հանրահայտ ֆիլմը` «Չապլին»-ը, նա նվիրել է Չարլի Չապլինին, ում մարմնավորել է Ռոբերտ Դաունի-կրտսերը: 1967-ին Աթենբորրոն արժանացել է Բրիտանական կայսրության հրամանատարի կոչման, 1976-ին թագուհուց ստացել ազնվականի կչում ու տիտղոսավորվել որպես ասպետ, իսկ ահա արդեն 1993-ին Եղիսաբեթ թագուհին նրան շնորհել է ցկյանս պերի կոչում բարոնի տիտղոսով: