BBC-ն գրում է, որ Ճապոնիայի իշխանություններն հայտարարել են, որ պատրաստ են բուժանյութ տրամադրել Էբոլա տենդի դեմ, թեև այն դեռևս վերջնական հավանության չի արժանացել ԱՀԿ կողմից: Բուժանյութը կոչվում է Favipiravir: Ավելի վաղ արդեն ԱՀԿ-ն հայտրարել էր, որ կթույլատրի էբոլա տենդի դեմ պայքարի շրջանակներում կիրառել իր կողմից դեռևս չգրանցված բուժանյութեր ու պրեօարատներ, որոշակի պայմանների առկայության դեպքում: Անցյալ շաբաթ բավական հուսադրող են եղել ամերիկյան բուժանյութի արդյունքները: Մեկ բժիշկ ու մեկ բուժքույր, ովքեր եղել են էբոլայի վարակակիր, ամերիկյան պրեպարատի օգնությամբ ապաքինվել էին ու դուրս գրվել հիվանդանոցից: