Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ մահմեդականները թույլ չեն տա իրենց օգտագործել երկրում իրադրությունն ապակայունացնելու համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկելՄուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումների դեմ հանրահավաքի ժամանակ:
«Մենք ձեզ հետ ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ մահմեդականները ոչ մի դեպքում թույլ չեն տա իրենց օգտագործել երկրի իրադրությունն ապակայունացնելու համար: Մենք միշտ էլ եղել ենք Ռուսաստանի հուսալի պաշտպանները և այսօր ի վիճակի ենք արժանի հակահարված տալու մեր հայրենիքի ցանկացած թշնամու»,- հայտարարել Է Քադիրովը:
Չեչնիայի ղեկավարի խոսքով` իսլամը խաղաղության և արարման կրոն է, որը սովորեցնում է «խաղաղության և ներդաշնակության մեջ ապրել` մեր երկրի բոլոր ժողովուրդների և տարբեր հավատքների տեր մարդկանց հետ»: