«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը պատմել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ուսումնամարզական հավաքների ժամանակ շատ պահանջկոտ է: Իսպանացի մասնագետն իր սաներից առավելագույն աշխատանք է պահանջում:
«Մյուս մարզումների հետ համեմատած` հավաքների ժամանակ Գվարդիոլան ֆուտբոլիստներից ավելին է պահանջում: Մենք պետք է մտածենք, քննարկենք այս կամ այն հարցը: Մեր առաջադրանքը կայանում է նրանում, որ հասկանանք` ինչ է մեզանից սպասում մարզիչը: Գուցե խաղերի ժամանակ մենք մի փոքր անկախանում ենք Գվարդիոլայից , բայց այս թեմայի վերաբերյալ շատ չեմ մտածել»,-Մյուլլերի խոսքը մեջբերված է առցանց «TZ»-ից: