Reuters-ը գրում է, որ ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավի Պիլլեյը քննադատել է այն սարսափելի հանցագործությունները, որոնք կատարվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից: Վերջինս նշել է, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները իրականացնում են սահմռկեցուցիչ հանցագործություններ Իրաքում, այդ թվում նաև խաղաղ բնակչության մասսայական սպանություններ, սեռական հանցագործություններ մարդկանց հանդեպ բռնության կիրառում ազգային կամ կրոնական այլատյացության հիմքի վրա: