Le Figaro-ն գրում է, որ ամառային այս տապին ֆրանսիացիները հնարավորություն ունեն շոգը մեղմել վարդագույն գինուց ստեղվծած համեղ պաղպաղակով: Նման քաղցրավենիքը բացարձակապես անվտանգ է առողջության համար ու պարունակում է մինչև 5% ալկոհոլ: Պաղպաղակի ստեղծողները նշում են, որ համտեսելով այս պաղպաղակը, նախ կզգացվի պաղպաղակի քաղցր համը, որն աստիճանաբար կդառնանա ու կզգացվի արդեն գինու համը: Պարբերականը գրում է, որ նման պաղպաղակը դուր կգա բոլոր սպառողներին, սակայն արդեն հետաքրքրել էնրանց, ովքեր հետաքրքրություն ունեն ալկոհոլի նկատմամբ: Նշվում է նաև, որ պաղպաղակի համի համար ընտրվել է ամենափափուկ համով գինին: Արտադրողները ակնկալում են հաջող վաճառք ողջ Ֆրանսիայի տարածքում, թեկուզ և նրա համար, որ վարդագույն գինին շատ հարգի է Ֆրանսիայում: