Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը հայտարարել է, որ աստղային հիվանդությամբ չի տառապում: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ Բունդեսլիգայի երկրորդ հատվածում ցանկանում է օգնել իր թիմին:
«Կարծում եմ՝ նախորդ տարիների հետ համեմատած, երբ հայտնի չէի, շատ չեմ փոխվել: Քեզ ճանաչում են հայրենիքում եւ այլ երկրներում, երբ արձակուրդի ես մեկնում, սակայն դա փոխվելու համար չի կարող հիմք հանդիսանալ: Նույնը վերաբերում է իմ խաղին: Ինձ համար կարեւոր է, որ առաջ նայեմ, լինեմ համապատասխան մարզավիճակում եւ իմ թիմին օգնեմ մրցաշրջանի երկրորդ հատվածում»,_ Ռոյսի խոսքերն է մեջբերում Sport1-ը: