ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում արտաքին քաղաքականության հաջողությունների թվում է դասել Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական մեկուսացումը միջազգային թատերաբեմին՝ ի պատասխան Ղրիմի անեքսիայի, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
«Անցած տարի մենք մեր դաշնակիցների հետ իրականացրեցինք պատժամիջոցների սահմանման ծանր աշխատանք: Ու այն ժամանակ էլ ոմանք ասում էին, որ պարոն Պուտինի ագրեսիան ռազմավարական մտածողության և ուժի վարպետորեն ցուցադրումն է: Ահա թե ինչ. Ամերիկան այսօր ուժեղ է ու միասնական իր դաշնակիցներով, Ռուսաստանը մեկուսացված է, իսկ նրա տնտեսությունից ոչինչ չի մնացել»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը այդ դեպքում պաշտպանել է փոքր երկրներին մեծերի վախի դեմ: «Մենք հակազդում ենք ռուսական ագրեսիային, աջակցում ենք ուկրաինական դեմոկրատիային և խրախուսում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,-ասել է Օբաման: