Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է ամենամյա «Tata Steel Chess» շախմատային սուպերմրցաշարը:
Հունվարի 20-ին կայացան մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին հաջողվեց հաղթել վրացի Բաադուր Ջոբավային. հայ գրոսմայստերի համար սա առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշարում: Հաղթանակներ տոնեցին նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Անիշ Գիրին:
«Tata Steel Chess», 9-րդ տուր
Արոնյան - Ջոբավա` 1-0
Շարիչ - Վան Վելի` 0.5-0.5
Գիրի - Դին Լիրեն` 1-0
Սո - Վաշիե-Լագրավ` 0.5-0.5
Վոյտաշեկ - Իվանչուկ` 0.5-0.5
Կարլսեն - Ռաջաբով` 1-0
Կարուանա - Հոու Յիֆան` 0.5-0.5
Մագնուս Կարլսենը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. նորվեգացին իր ակտիվում ունի 7 միավոր: Նրան մեկ միավորով զիջում են Սոն և Վաշիե-Լագրավը: «Tata Steel Chess»-ի քառակի հաղթող Լևոն Արոնյանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 4 միավոր:
Մասնակիցների դասավորությունը
1. Կարլսեն 7
2. Սո 6
3. Վաշիե-Լագրավ 6
4. Իվանչուկ 5.5
5. Դին Լիրեն 5.5
6. Գիրի 5
7. Կարուանա 5
8. Վոյտաշեկ 4.5
9. Ռաջաբով 4.5
10. Արոնյան 4
11. Հոու Յիֆան 3
12. Շարիչ 3
13. Վան Վելի 2.5
14. Ջոբավա 1.5
Հավելենք, որ 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցելու է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: