86-ամյա ամերիկուհի Լի Վոչտստետերը ամուսնու մահից հետ՝ 1997-ից ի վեր ապրում է զբոսանավերի վրա: Կինը վաճառել է Ֆլորիդայի իր տունն ու բնակություն հաստատել զբոսանավերում: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով The Daily Mirror-ին:
Զբոսանավերում ապրելու ու շրջագայելու հաճույքը նրան տարեկան արժենում է մոտ 160 հազար դոլար:
Ճանապարհորդության ժամանակ կինը կատարել է 15 շուրջերկրյա ճանապարհորդություն:
Թոշակառուն պատմել է, որ իրեն ամենից շատ դուր են գալիս ասիական երկրները: Նա նշում է, որ կարոտում է իր որդիներին ու թոռներին, սակայն նրանց հետ կապ է պաշտպանում համացանցի միջոցով: