Նոր մի հատ պոստ եմ նայում, մի ռուս իրա կարծիքն ա գրել ընդհանուր հայ-ռուսական հարաբերությունների մասին էս վերջին դեպքերն էլ հետը... Հիմար բան ա գրել, որ եթե Ցարական Ռուսաստանը չլիներ էն ժամանակ, թուրքերը սաղ կգրավեին ստեղ ու Հայաստան չէր լինի... Ծիպա Գյումրու դեպքերից հետո կատարվածը անշնորհակալություն ա հայերի կողմից և այլն...
Առանց չափազանցնելու մոտ 150 քոմենթ ա գնում, որտեղ ռուսների ու ուրիշ ազգերից էլ (ոչ հայ) մարդիկ վիճում են սրա հետ գիտականորեն, ասում են ախպեր տենց չի, ըտեղ հըլը Պարսկաստան կար ամենից բացի, համ էլ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը շատ են օգնել մեզ, որ հիմա էլ Հայաստանը միակ բարեկամ երկիրն ա էտ տարածաշրջանում... Մի մասը համաձայնում ա հեղինակի հետ, բայց 150 քոմենթ հավասար գիտական դիսկուսիա է գնում:
Ուրեմն մտնում են հայերը ու գնաաաաց.«յա տվայու մամու ...», «յա տվայու պապու ...» ու տենցետ ինչ-որ բաներ... Մի տեսակ նենց վատ զգացի ինձ, որ էլի էս մարդիկ տենալու են, որ գիտելիքների վրա հիմնված ինտելեկտուալ դիսկուսիայի փոխարեն մտել վատ ռուսերենով ինչ-որ բաներ են գրում մարդիկ... Դրա համար խելք պետք չի ախր, ոչ էլ պատասխանատվություն ա ենթադրում... Հեշտ ա ասիր գնացիր... Ավելի դժվար ա մի հատ նստել ուսումնասիրել վեճի թեման, փաստարկներ բերել և գործի վրա ապացուցել որ հիմար բան ա ասել...
Տենց մեր քրֆելով մենակ բռի տգետ մարդկանց տպավորություն ենք թողնում, ոչ մի գովելի, լավ, ազգանվեր բան դրանում չեմ տեսնում: Եկեք Մի քիչ փոխենք էլի մեր մոտեցումը նման հարցերին...
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը