Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս տարվա սկզբից արդեն այսքան զոհ սահմանին.
Նահապետ Արտակի Ասատրյան
Սուրեն Խաչիկի Փիլոսյան
Արման Ալիկի Հարությունյան
Կարեն Սամվելի Գրիգորյան
Վարդան Մարտիկի Մկրտչյան
Սերյոժա Նիկոլայի Սարգսյան
Եվս երկու զինվորի ինքնության և մահվան հանգամանքների մասին տեղեկություն չկա:
Սա Ադրբեջանի կողմից կոնֆլիկտի սրում է, քանի որ այսպիսի կարճ ժամանակահատվածում նման քանակությամբ դիվերսիաներ և զոհեր չէին եղել տարիներ շարունակ:
Սա նաև հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների անգործության կամ գործելու անկարողության կամ չկամեցողության հետևանք է, քանի որ կոնֆլիկտի այսպես կոչված կարգավորման շրջանում տարեցտարի զոհերի թիվն ավելանում է:
Սա նաև հայ հասարակությունը բարոյահոգեբանական տեսակետից ճնշելու միջոց է, վախի, տագնապի մեջ հասարակությունը պահելու մեխանիզմ:
Սա նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պաշտպանության ուժերին պետք է մտահոգի, քանի որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ամեն ամիս մի քանի զինվորի կյանքի գնով այսպիսի խաղաղություն պահպանելը հայ հասարակության կյանքի ամենալավ մոդելն է:
ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւՆԵՐ, ՁԵԶ ՉԻ՞ ԹՎՈւՄ, ՈՐ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ Է ՎՃԱՐՈւՄ Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ, Ո՛Չ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ»: