Ռուսաստանին ավելի քան տասը տարի կպահանջվի ռուբլու` որպես հաշվարկի միջազգային միավորի նկատմամբ նախկին վստահությունը վերադարձնելու համար: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՌԴ-ի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին:
«Եթե մեզ հաջողվի բարենորոգել մեր տնտեսությունը, մի քանի տարի հետո հասնել պատժամիջոցների վերացմանը, Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր նախկին կարգավիճակը և նույնիսկ ամրապնդել այն, բայց արդեն տասը և ավելի տարիների ընթացքում: Այսինքն` ժամանակ Է պահանջվում նախկին վստահությունը վերադարձնելու համար»,- ասել Է Կուդրինը` RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ խոսելով ռուբլու ապագայի մասին:
Նա նշել է, որ ռուբլու արժեզրկումից հետո վերաբերմունքը նրա նկատմամբ, որպես հաշվարկի միջազգային միավորի, նվազել է: