Ֆրանսիայի իրավապահ մարմիններն ավելի լավ հանդերձավորված կլինեն զենքով և պաշտպանության միջոցներով, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքի համար կվարձեն 2600 աշխատակիցների՝ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է BBC-ն` վկայակոչելով երկրի վարչապետ Մանյուել Վալսին:
Վարչապետը խոստացել է ահաբեկչության դեմ պաքարելու համար 425 միլիոն եվրո տրամադրել երեք տարվա ընթացքում` որպես Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումների պատասխան, որոնց հետևանքով 17 մարդ է զոհվել:
Վալսը նաև նշել է, որ կընդլայնվեն հետախուզական գործակալությունների լիազորությունները, այդ թվում` պարզեցված է ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվողների հեռախոսազրույցների գաղտնալսման թույլտվությունների ստացման ընթացակարգը:
Հատուկ ծառայությունների մշտական վերահսկողության տակ կգտնվի շուրջ 3 հազար մարդ, որոնք բնակվում են ինչպես Ֆրանսիայի տարածքում, այնպես էլ արտասահմանում, եթե նրանք կապեր ունեն Ֆրանսիայի հետ: