Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Տուրի» և«Սենտ Էթյենի» միջև հանդիպմանը «Տուրի» ֆուտբոլիստ Յուսեֆ Ադնանեն գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
Նշենք, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3:3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում «Սենտ Էթյենի» ֆուտբոլիստները ևս երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը և հանդիպումն ավարտվել է ընդհանուր 5:3 հաշվով: