«Ռեալ»՝ 10-րդ անգամ անընդմեջ աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբ Սպորտ 22 Հունվար, 2015 18:34 Կիսվել Մադրիդի «Ռեալը» 10-րդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբ: 2013-14 թթ. մրցաշրջանի արդյունքում մադրիդյան թիմի եկամուտը կազմել է 549,5 մլն եվրո, ինչը 30,6 մլն եվրոյով ավել է նախորդ ցուցանիշից: Նման աճը պայմանավորված է ակումբի խաղերի ցուցադրման իրավունքի վաճառքով և գովազդներով. տեղեկացնում է DPA-ն՝ հղում անելով Deloitte ընկերությանը: Ամենահարուստ 20 ֆուտբոլային ակումբների ցանկը 1. «Ռեալ» (Իսպանիա) - 549,5 մլն 2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 518, 3. «Բավարիա» (Գերմանիա) - 487,5, 4. «Բարսելոնա» (Իսպանիա) - 484,6, 5. ՊՍԺ (Ֆրանսիա) - 474,2 6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 414,4, 7. «Չելսի» (Անգլիա) - 387,9, 8. «Արսենալ» (Անգլիա) - 359,3, 9. «Լիվերպուլ» (Անգլիա) - 305,9, 10. «Յուվենտուս» (Իտալիա) - 279,4, 11. «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա) - 261,5, 12. «Միլան» (Իտալիա) - 249,7, 13. «Տոտենհեմ» (Անգլիա) - 215,8, 14. «Շալկե» (Գերմանիա) - 213,9, 15. «Ատլետիկո» (Իսպանիա) - 169,9, 16. «Նապոլի» (Իտալիա) - 164,8, 17. «Ինտեր» (Իտալիա) - 164, 18. «Գալաթասարայ» (Թուրքիա) - 161,9, 19. «Նյուքասլ» (Անգլիա) - 155,1, 20. «Էվերթոն» (Անգլիա) - 144,1. Կիսվել