Ադրբեջանն անցել է նոր մարտավարության: Այլևս Հայաստանի դեմ կռվում են ոչ թե ազերիները, այլ այսպես ասած, Իսլամական Պետության վարձկան զինվորները: Ըստ հավաստի տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն այս օրերին կրում է բազմաթիվ մարդկային կորուստներ, սակայն ադրբեջանական հանրությունը դրա մասին չի իրազեկվում, քանի որ, ըստ տրամաբանության, զոհվողները վարձկան իսլամիստներն են, որոնք ոչ տեր ունեն, ոչ էլ տիրական: Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունը տեղեկություն չի տալիս սրանց զոհվելու մասին:
Պետք է նշեմ, որ Ադրբեջանը Արցախյան հակամարտության մեջ մտցնելով իսլամիստ ծայրահեղականների, կատարում է մեծագույն սխալն իր երկրի համար: Իսլամիստները վաղ թե ուշ կսկսեն հողին հավասարացնել բաքուն և մնացած տարածքները,ինչպես վերաբերվեցին Իրաքի հետ...
Կիլիկիա Հայաստան-ի ֆեյսբուքյան գրառումը