Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջի Նաինգոլանի ծառայություններով. տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դորտմունդյան թիմը բելգիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 26 մլն եվրո: Կիսապաշտպանին «Բորուսիան» առաջարկում է տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ:
Սակայն Նաինգոլանը չի ցանկանում լքել իր թիմը և արդեն նոր պայմանագրի կնքման շուրջ համաձայնության է եկել իտալական ակումբի հետ. նա կստանա տարեկան 2,5 մլն եվրո:
Այժմ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է 1,8 մլն եվրո:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի և հեղինակել երեք գոլ: