Ե՞րբ է տեղի ունենալու Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված համաժողովը. պարզաբանում
ՔաղաքականՄենք տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված քաղաքական ուժերի խորհրդակցությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 20-ին, հետաձգվել է գյումրեցի փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով: Orer.am-ը կապ հաստատեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, որպեսզի պարզի միջոցառման անցկացման օրը: Իվետա Տոնոյանը մեր թղթակցին հայտնեց, որ համաժողովը տեղի է ունենալու փետրվարի 5-ին Մուլտի Գրանդ հյուրանոցում:
Լևոն Փանոսյան