«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից և կրկին պատրաստ է օգնել իր թիմին: Հիշեցնենք, որ Օզիլը վնասվածք էր ստացել դեռևս հոկտեմբերի` «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ:
-Օզիլը մարզումների ժամանակ տքնաջան աշխատել է և պատրաստ է խաղալ: Կարծում եմ` նա հասկացել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի` հատկապես ֆիզիկական տեսանկյունից: Ամեն օր դուք կարող եք նրան տեսնել մարզասրահում: Մարզչական անձանակազմի խնդիրներից մեկն էլ վնասվածք ստացած ֆուտբոլիստներին խաղադաշտ վերադառնալուն ճիշտ նախապատրաստելն է: Դա վերաբերվում է նաև Ուոլքոտին, ով բաց թողեց գրեթե ամբողջ տարին,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից: