Սիմֆերոպոլի օդանավակայանից տարհանում են անձնակազմին և ուղևորներին՝ ականապատման մասին հաղորդումից հետո: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Крыминформ գործակալությանը հղումով, որն էլ մեջբերում է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինին:
«Ոստիկանության բաժանմունք զանգ է ստացվել ականապատման մասին, ստանդարտ գործողություններ ենք իրականացնում: Մարդկանց արդեն տարհանել են»,-հայտնել է Պլակսինը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ռումբի մասին զանգի պատճառով տարհանում էր իրականացվել Դոնի Ռոստովի օդանավակայանում, սակայն ահազանգը կեղծ էր եղել: