Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է «Կորդոբայի» հանդեպ տոնած դժվարին հաղթանակի մասին (2:1)։
-Դժվար հանդիպում ստացվեց։ Դաշտը լավագույն վիճակում չէր, սակայն պայմանները երկու թիմերի համար էլ միատեսակ էին։ Երբեմն ստիպված ես լինում այսպիսի հանդիպումների մասնակցել, սակայն ամենակարևորն այն է, որ կարողացանք հաղթել։ Բայց մրցակիցն ստիպեց մեզ ջանքեր գործադրել։
Ես չեմ տեսել Ռոնալդուի դրվագը, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց մենք պահեստայինների երկար նստարան ունենք, արդեն խաղացել ենք առանց Ռոնալդուի։ Մենք պետք է առաջ շարժվենք,-ասել է Բեյլը։