Հունվարի 25-ին «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության նախաձեռնությամբ թիմի դարպասապահ Միրոսլավ Լոբանցևը «Вконтакте» սոցիալական ցանցում մոսկովյան ակումբի պաշտոնական էջում պատասխանեց ֆուտբոլասերների հարցերին: Լոբանցևը չշրջանցեց Sport Times.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսի տպավորություններ կան «Ուլիսի» հետ ընկերական հանդիպումից:
«Հասկանալի է, որ մրցակիցը կարգով ավելի ցածր էր, բայց մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական այս փուլում հարմար էր: Չափից շատ չլարվեցինք, սակայն մեզ թույլ տվեցին թուլանալ: Մրցակիցը մի քանի պահ ունեցավ, մի քանի հարված, երբ ես ստիպված էի խաղի մեջ մտնել»,-պատասխանել է Միրոսլավ Լոբանցևը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության այժմյան առաջատար «Ուլիսը» «Լոկոմոտիվին» զիջեց 0:4 հաշվով: Հաջորդ ընկերական հանդիպումն «Ուլիսն» անցկացնելու է հունվարի 28-ին, մրցակիցը Ռուսաստանի առաջին լիգայի ներկայացուցիչ «Վոլգարն» է: