Մինչև հայ ժողովուրդը ի սփյուռս աշխարհի` ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարողացավ Հակոբ Հակոբյանի /ճոյտ/ սցենարով ֆիլմ նկարահանել, նույն ժամանակահատվածում թուրքերը հաջողացրին Ռասսել Քրոի «Ջուր Որոնողը» ֆիլմի պրեմերիան իրականացնել:
Բան չունեմ ասելու, դրանք «լրիվ» համարժեք իրադարձություններ են, ու ֆիլմը-ֆիլմ ա ինչ տարբերություն?, պարզապես սա հետևանք ա էն մտածելակերպի, որ բոլորն էլ նույնն են ու Լևոնի վախտով էլ ա նույնը եղել հիմա էլ:
Տարաբնույթ մուտիլոֆշիկներ ու խառնակիչներ ջան, ինչ էլ ասեք լևոնի վախտերի մասին, մենակ մի բան հաշվի առեք` Լևոնը կարողացավ Հայաստանի Հանրապետության պլանկեն էնքան բարձրացնի, որ տարածաշրջանում ու աշխարհում մեզ հավասարը- հավասարի էին դիտում, իսկ հիմա մենք մնացինք Ճոյտի նկարած հայրենասիրական ֆիլմի հույսին ու ազգովին կարող ենք հպարտանալ, որ դե սաղ կինո ա էլի, մեկա նայելու ենք անցնի գնա...
Գրառումը` Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից