Կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն, ով հայտնի է «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» կազմում իր ելույթներով, որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
-Ես նոր կյանք եմ սկսում։ Այսօր ինձ համար կարևոր օր է-ես որոշել եմ այլևս ֆուտբոլ չխաղալ,-հայտարարել է «Արգենտինիոս Խունիորսի» նախկին ֆուտբոլիստը։
36-ամյա կիսապաշտպանը «Արգենտինոս Խունիորսից» հեռացել էր դեկտեմբերին, իսկ վերջին շրջանում խոսակցություններ կային նրա՝ կանադական «Մոնրեալ Իմփեքտ» կամ պարագվայական «Սերո Պորտենյո» տեղափոխվելու հավանականության մասին։