Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՊԱ-ն` վկայակոչելով սեյսմիկ ծառայության կենտրոնի տվյալները:
Երկրաշարժը գրանցվել է հունվարի 26-ին, տեղական ժամանակով ժ. 07:30-ին Գուբայի շրջանում:
Էպիկենտրոնում երկրաշարժը զգացվել է 5 բալ ուժգնությամբ, հարակից բնակավայրերում՝ 4-3 բալ: