Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն օգնել Սիրիային չնայած նավթի համաշխարհային գների անկման հետ կապված տնտեսական դժվարություններին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադին:
Պատասխանելով Foreign Affairs հանդեսի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ասադը չի անհանգստանում, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ռուսաստանն ու Իրանը կարող են դադարել աջակցել Դամասկոսին, նախագահն ասել է. «Ո՛չ, քանի որ այդ պետությունները մեզ գումար չեն տալիս, ուստի նավթի գների անկումը չի ազդի Սիրիայի վրա: Նույնիսկ եթե նրանք մտադիր են այսուհետ էլ մեզ օգնել, ապա այդ օգնությունը լինելու է վարկերի տեսքով»,- ասել է Ասադը:
Սիրիայում 2011թ. մարտից առ այսօր շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 200 հազար մարդ: