Դորտմունդի «Բորուսաիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր հեռանալը դորտմունդյան թիմից:
- Եթե հաջորդ մրցաշրջանում թիմը չհայտնվի եվրագավաթներում, Դուք կմնա՞ք «Բորուսիայում», թե՞ կլքեք թիմը:
-Անկեղծ ասած՝ այդ առիթով ես չեմ մտահոգվում: Ես մտածում եմ միայն այն մասին, որ օգնեմ թիմին, որպեսզի սկսենք ավելի լավ խաղալ և որքան հնարավոր է՝ շուտ լքենք աղյուսակի վերջնամասը:
- Այսինքն՝ կմնա՞ք թիմում, եթե նույնիսկ չմասնակցեք եվրագավաթներին:
- Ի՞նչ է, լավ տո՞ղ եք փնտրում լավ վերնագրի համար: Ոչ, ես այդ հարցին կվերաբերեմ այնպես, ինչպես վերջին 7 տարվա ընթացքում: Թող ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, իսկ ես կմտածեմ «Բայերի» դեմ առաջիկա խաղի մասին: Մնացած ամեն ինչ գլխիցս պարզապես դուրս կհանեմ,- Հումելսի խոսքը մեջբերում է Bild-ը: