Եգիպտոսում բանտից ազատվել են տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ալաա և Գամալ Մուբարաքներն ազատվել են բանտից, քանի որ լրացել է կալանքի տակ պահման առավելագույն ժամկետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտական դատարանը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կոռուպցիոն գործով դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Նրա որդիները, ովքեր նույնպես անցնում են գործով, ստացել են 4-ական տարվա ազատազրկման ժամկետներ: Դատարանը նրանց երեքին մեղավոր է ճանաչել բյուջետային միջոցների անօրինական յուրացման և իշխանության չարշահման համար: