«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին խնդրել են մեկնաբանել կատալոնական թիմի երբեմնի մարզիչ Յոհան Կրույֆի` դեռևս ամիսներ առաջ արած այն հայտարարությունը, որ բրազիլացու տրանսֆերը ձեռք բերելը սխալ քայլ է: Կրույֆը նշել էր, որ մեկ նավում չի կարող երկու հրամանատար լինել` ակնարկելով, որ Նեյմար-Մեսսիի համագործակցությունը չի ստացվի:
-Ես դեռ շատ բան կարող եմ տալ «Բարսելոնային», իսկ Մեսսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է: Չգիտեմ` սա իմ կարիերայի լավագույն պահն է, թե ոչ, բայց Մեսսին հաստատ լավագույնն է այն ժամանակվանից ի վեր, ինչ տեղափոխվել եմ «Բարսելոնա»:
Ես հարգում եմ Կրույֆի կարծիքը: Նա աշխարհում լավագույններից մեկն է եղել, սակայն կարող էր սխալվել: Ես և Մեսսին միասին կարող ենք հասնել հաջողությունների,-Նեյմարի խոսքը մեջբերված է կատալոնական «Sport» պարբերականից: