Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկարատև լռությունից հետո մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:
88-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդուամենայնիվ չի հավատում ամերիկացիներին, սակայն դա չի նշանկում, թե ինքը չի ձգտում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման:
«Մենք միշտ կձգտնենք համագործակցության ու ընկերության աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ մեր քաղաքական հակառակորդների հետ»,- ասել է Ֆիդել Կաստրոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարեց Կուբայի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների վերսկսման մասին: