Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն հայտնվել է Դորտմունդի «Բորուսսիայի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է գերմանական «Blid» պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի փոխչեմպիոնները դիտարկում են 24-ամյա ֆուտբոլիստին որպես Մարկո Ռոյսի հավանական փոխարինող։ Խոսակցություններ կան, որ Ռոյսը կարող է մրցաշրջանի ավարտին լքել գերմանական ակումբը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շյուրլեի հետ արդեն բանակցություններ է վարում «Վոլֆսբուրգը», որը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստակամ է «Չելսիին» 30 մլն եվրո վճարել։