Նոր կարդացի ՀԺ-ի հոդվածը ուրբաթ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկված մի շարք սենսացիոն համաձայնագրերի վերաբերյալ: Առնվազն աբսուրդ է. ինչպես կարող է ամենամեղմ հաշվարկներով քառասուն տոկոս աղքատություն ունեցող երկիրը քննարկել «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» միջազգային համաձայնագիրը:
Սա արդեն համապետական ծաղրանք է ու այդ ծաղրանքի թիրախում ոչ թե իշխանություններն են, այլ ողջ շողովուրդը, հասարակությունը: Ասենք այդքան կարևոր էր այդ համաձայնագիրը քննարկել, թե մեր իշխանությունները որոշել են երկրում մնացած բնակչությանն էլ արտագաղթեցնել դեպի Լուսին: Լավագույն երգիծաբաններն ու պարոդիայի համաշխարհային աստղերի գրչին վայել իրադարձություն է սա այլ խոսք չկա:
Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից